Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Սամվել Խուդոյանը՝ հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը:
«Խոր կսկիծով տեղեկացնում ենք, որ 60 տարեկան հասակում մահացել է Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: Նշանավոր հոգեբանը դասավանդել է ոչ միայն ՀՊՄՀ-ում, այլև մի շարք բուհերում, դասախոսություններով հանդես եկել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, անցկացրել բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ»,- ասված է հաղորդագրությունում:
Պրոֆեսոր Խուդոյանը հեղինակ է հոգեբանության և հոգեթերապիայի հարցերին նվիրված շուրջ 100 գիտական աշխատությունների, հինգ մենագրության, այդ թվում՝ երկու մեթոդական ձեռնարկների։